Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան
Международные новостиՎրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին հայտնել է հայրենիք վերադառնալու մտադրության մասին, գրում է gazeta.ru-ն:
«Ես իսկապես պատրաստվում եմ Վրաստան վերադառնալ ու պաշտպանել կայացած ընտրությունների արդյունքները»,- աղբյուրը մեջբերում է նրա խոսքերը:
Նշվում է, որ Սաակաշվիլին նման հայտարարությամբ է հանդես եկել Նյու Յորքում՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հայտարարել էր, որ Վրաստան վերառանալու դեպքում իրավապահները «կձերբակալեն Սաակաշվիլուն վերջինի կողմից իրականացված հանցագործությունների համար»:
Այժմ Սաակաշվիլին զբաղեցնում է Օդեսսայի նահանգապետի պաշտոնը: