Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել իրեն Հիտլերի հետ համեմատելու համար
Международные новостиՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ներողություն է խնդրել հրեական համայնքից, հայտնում է Reuters-ը:
Նա հայտարարել է՝ գիտակցում է, որ Հիտլերի մասին իր արտահայտությունը վրդովմունք է առաջացրել ողջ աշխարհի հրեական համայնքում, և ընդգծել, որ նա հիշեցրել է ֆաշիստական առաջնորդին միայն իր հակառակորդներին պատկերելու համար:
«Ես սպանված վեց միլիոն հրեաների հիշատակը վարկաբեկելու ոչ մի մտադրություն չեմ ունեցել»,- ասել է նա: