Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը իր վրա կատարված հարձակման համար աներորդուն է մեղադրում
Международные новостиՊատգամավորի թեկնածու, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին հայտնել է այն մարդկանց անուն-ազգանունները, ովքեր այսօր Գորիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր վրա կրակել են: Օքրուաշվիլիի խոսքով՝ նրանք էին՝ Էդուարդ Նուցուբիձեն եւ Ալեքսանդր Արեշիձեն:
Տեղի ունեցածի մեջ Օքրուաշվիլին մեղադրում է իր աներորդուն՝ Կախա Կալաձեին, եւ հայտարարել է, որ նա վերջին շրջանում ամպատժելիության երաշխիքներ էր տալիս վերջերս ակտիվացած քրեական ծագմամբ անձանց:
Օքրուաշվիլիի խոսքով՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ երկու մարդ աղմուկ են սարքել, որից հետո հանել են զենքերը եւ կրակ բացել: Երկու մարդ վիրավորվել է՝ Օքրուաշվիլիի թիկնազորի անդամը եւ մի ակտիվիստ, որոնք ներկա պահին հիվանդանոցում են:
Ինչպես նշել է «Գրուզիա-օնլայն»-ը, համացանցում Օքրուաշվիլիի վրա հարձակումը կապում են նրա վերջին ելույթի հետ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը զավթելու Բիձինա Իվանիշվիլիի պլանների դեմ: