Անկարգություններ Եթովպիայում. տասնյակ զոհեր կան
Международные новостиԵթովպիայում կառավարության դեմ ցույցի ժամանակ անկարգությունների հետեւանքով 50 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը: Ընդդիմադիրների խոսքով՝ զոհեր են գրանցվել հրմշտոցի արդյունքում, երբ կոալիցիան ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Միաժամանակ, իշխանությունները հաստատել են միայն մի քանի ցուցարարի զոհվելու փաստը: «Քաոսի հետեւանքով մի քանի մարդ է զոհվել, որոշ վիրավորներ էլ հիվանդանոց են տեղափոխվել»,- ասված է Եթովպիայի կառավարության հայտարարությունում: