Գերմանիայի փոխկանցլերը Թեհրանում բացել Է երկկողմ տնտեսական համաժողովը
Международные новостиԳերմանիան շահագրգռված Է բարեփոխումների անցկացման ճանապարհին Իրանին աջակցելու հարցում եւ պատրաստ Է Էլ ավելի մեծ ջանքեր գործադրել երկկողմ առեւտրական հարաբերությունները վերականգնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԳՖՀ-ի փոխկանցլեր, Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի նախարար Զիգմար Գ աբրիելը հայտարարել Է Իսլամական Հանրապետություն իր այցի ընթացքում:
«Քաղաքական տեսանկյունից մենք շահագրգռված ենք Իրանի ներկայիս կառավարությանը աջակցություն ցուցաբերելու հարցում»,-Գաբրիելի խոսքը մեջբերել Է DPA գործակալությունը: «Գերմանական տնտեսությունը պատրաստ Է Էլ ավելի մեծ ջանքեր գործադրել առեւտրական հարաբերությունների վերականգման գործում»,-ընդգծել Է նա:
Գաբրիելը Իրանում Է գտնվում երկօրյա այցով: Ուղեւորությունից առաջ նա հայտարարել Է, որ, տնտեսական հարցերից զատ, մտադիր Է Իրանի ղեկավարության հետ քննարկել Սիրիայի հակամարտությունը:
Գերմանիայի փոխկանցլերը հոկտեմբերի 3-ին Թեհրանում բացել Է երկկողմ տնտեսական համաժողովը եւ կանցկացնի գերմանա-իրանական տնտեսական հաձնաժողովի՝ վերջին 15 տարվա ընթացքում առաջին նիստը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: