Իզմիրում ոստիկանությունը որոնում է պայթյուն իրականացնել պատրաստվող ահաբեկիչների
Международные новостиԹուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում ահաբեկիչների հայտնաբերելու նպատակով:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հետախուզական տվյալների համաձայն` քաղաք մտած երեք տղամարդիկ նախատեսում են պայթյուն կազմակերպել:
Ենթադրյալ ահաբեկիչներից երկուսի ինքնությունը պարզվել է: Երեք տղամարդկանց նկարները տարածվել են քաղաքի բոլոր վայրերում` նրանց ավելի հեշտ և արագ գտնելու նպատակով: