Օտարերկրացիներն ստիպված կլինեն գումար վճարել Սաուդյան Արաբիայից հեռանալիս
Международные новостиՍաուդյան Արաբիայի իշխանությունները բարձրացրել են մի շարք վիզային վճարների արժեքն ու նոր կանոններ սահմանել: Lenta.ru-ի հաղորդմամբ` Էր-Ռիադը նման որոշում է կայացրել տնտեսության դիվերսիֆիկացման համար:
Այժմ թագավորություն այցելած արտասահմանցիները հեռանալիս պետք է 200 սաուդական ռիալ (մոտ 53 ԱՄՆ դոլար) վճարեն: Երկու ամիս ժամկետով տրամադրվող մեկ վիզայի արժեքը մեծացել է ավելի քան 10 անգամ` 50-ից հասնելով 530 դոլարի: Դրան 26 դոլար է գումարվում յուրաքանչյուր հաջորդ ամսվա համար:
Մինչդեռ առաջին անգամ երկիր ժամանակ ուխտագնացներն ազատվում են մուտքի վիզայի վճարից: Տարանցիկ վիզայի արժեքը կկազմի 80 դոլար:
Ելքային փաստաթղթերի նոր գին է սահմանվել նաև աշխատող ներգաղթյալների համար: Աշխատանքային վիզայի արժեքը կես տարվա համար կկազմի 800 դոլար, մեկ տարվա համար` 1300 դոլար, երկու տարվա համար` 2100 դոլար:
Թագավորության իշխանությունները հույս ունեն տնտեսության համար եկամուտ ապահովել այլ ռեսուրսներից: Նշվում է, որ 2016-ին Սաուդյան Արաբիայի բյուջեի 73 տոկոսը կազմելու է նավթի վաճառքից ստացված միջոցները: