ՌԴ-ն նշել է ԱՄՆ-ի հետ պլուտոնիումի ոչնչացման մասին համաձայնագրի վերականգնման պայմանները
Международные новостиՌուսաստանը կարող է վերականգնել պլուտոնիումի մասին ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագիրը, եթե կրճատվեն 2000 թվականից ուշ ՆԱՏՕ-ի անդամ դարձած երկրների տարածքներում տեղակայված ԱՄՆ զորքերի թվաքանակն ու ռազմական ենթակառուցվածքները, ինչպես նաև Մագնիտսկու օրենքի և պատժամիջոցների չեղարկման դեպքում:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով ՌԴ խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազան: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որով դադարեցվում է պլուտոնիումի ոչնչացման մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագրի գործունեությունը:
Օրինագծի տեքստի համաձայն` համաձայնագրի վերականգնման մասին որոշումը կայացնում է ՌԴ նախագահը: