Միջերկրական ծովում ավելի քան 5600 ներգաղթյալի են փրկել
Международные новостиԵրկուշաբթի ավելի քան 5600 ներգաղթյալ է փրկվել Միջերկրական ծովում` Լիբիայի ափերի մոտ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Իտալիայի առափնյա փրկարար ծառայությանը:
Եվրոպան բախվել է Երկրորդ աշխարհամարտից ի վեր բռնկված ամենալուրջ միգրացիոն ճգնաժամին, որն առաջացել է, առաջին հերթին, Մերձավոր Արևելքի երկրներում և Հյուսիսային Աֆրիկայում մի շարք զինված հակամարտությունների և տնտեսական խնդիրների պատճառով:
ԵՄ-ի Frontex գործակալության տվյալներով` 2015-ին Եվրամիության երկրներ է ժամանել 1.8 մլն ներգաղթյալ: Միջերկրական ծովով Իտալիա ժամանող ներգաղթյալների մեծ մասը նիգերացիներ և Բանգլադեշի քաղաքացիներ են: