Իրաքում փորձել են թունավորել ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին. ԶԼՄ-ներ
Международные новости«Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին թունավորել են: Այս մասին հաղորդում է Press TV իրանական հեռուստաալիքը` վկայակոչելով անանուն աղբյուրը:
Հաղորդվում է, որ թույնը լցրել են ԻՊ-ի առաջնորդի ուտելիքի մեջ, ինչի հետևանքով Աբու Բաքրը և մյուս գրոհայինները սուր թունավորում են ստացել:
Միջադեպը տեղի է ունենցել Սիրիայի հետ սահմանի մոտակայքում` իրաքյան Նայնավա նահանգի հարավարևմտյան շրջանում: Կատարվածից հետո ԻՊ-ը սկսել է ձերբակալություններ իրականացնել շրջանում, որտեղ թունավորվել էր ալ-Բաղդադին: Նրանք փորձում են գտնել ուտելիքը թունավորողներին:
Ալ-Բաղդադին 2003-ից համարվում է իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդը, ով իրեն հռչակել է «Իսլամական պետության» խալիֆ (մուսուլման կրոնապետ):