Պենտագոնը հաստատել է «Ջաբհաթ ան Նուսրա»–ի պարագլխի օգնականի ոչնչացման փաստը
Международные новостиԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ամերիկացի զինվորականների ավիահարվածի հետեւանքով սպանվել է ահաբեկիչ Աբու ալ Ֆարաջ Մասրին՝ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման պարագլխի օգնականը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հաղորդվում է, որ Սիրիայում ավիահարվածի նպատակը, իրոք, եղել է Մասրին։ Այս պահին Պենտագոնը գնահատում է հետեւանքները։
Հաղորդվում է, որ ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր միայն «Ալ Կաիդայի» հայտնի անդամի թիրախավորման մասին։