Հյուսիսային ծովում՝ BP պլատֆորմի վրա, 95 տոննա նավթ է արտահոսել
Международные новостиՀյուսիսային ծովում՝ BP պլատֆորմի վրա, նավթի արտահոսքի հետեւանքով 95 տոննա նավթ է թափվել, ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Արտահոսքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 2-ին Clair պլատֆորմի անսարքության պատճառով։ Նավթը մեկ ժամ շարունակ ծովն է թափվել, հայտնում է BBC–ն։
Անսարքությունը հայտնաբերելուց հետո պլատֆորմը դադարեցրել էր աշխատանքը։ Ընկերությունից հայտնել են, որ նավթը ջրում լուծվել թողնելը առավել նպատակահարմար տարբերակն է, թեպետ քննարկվում են նաեւ այլ հնարավոր տարբերակներ։
Օդային դիտարկման տվյալները ցույց են տալիս, որ նավթային կետը շարժվում է ափից դեպի հյուսիս։