Քալիֆորնիայում հզոր երկրաշարժի ռիսկի կտրուկ աճ են կանխատեսում
Международные новостиԳեոֆիզիկոսները Քալիֆորնիայում հզոր երկրաշարժի ռիսկի կտրուկ աճ են կանխատեսում, ինչը պայմանավորված է Խաղաղ օվկիանոսի եւ Հյուսիսամերիկյան սալի միջեւ՝ Սան Անդրեասի ճեղքվածքից ոչ հեռու նկատվող ակտիվությամբ, գրում է Los Angeles Times–ը։
Անցյալ շաբաթ սեյսմոլոգները 4.3 մագնիտուդով մի քանի թույլ ստորգետնյա ցնցում էին գրանցել։ Ցնցումները շարունակվում էին մի քանի օր։ Գրանցվել է 300 լոկալ օջախ։
Երկրաշարժերը, ինչպես պնդում են գիտնականները, կարող են Սան Անդրեասում ակտիվության պատճառ դառնալ։ Խոշոր ցնցումներն այդ շրջանում տեղի են ունենում յուրաքանչյուր 150-200 տարին մեկ, եւ գեոֆիզիկոսները կարծում են, որ այդ իրադարձության ժամանակն արդեն մոտեցել է։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ անցյալ շաբաթ ավելի քան 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հավանականությունը 1 տոկոս էր։