NYT. ԱՄՆ–ին եւ Ռուսաստանին հարաբերություններ վատթարացում է սպասում
Международные новостиՍիրիայի հարցով ԱՄՆ—ՌԴ բանակցությունների դադարից եւ պլուտոնի ոչնչացման մասին համաձայնագրի խափանումից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները միայն կվատանան, գրում է New York Times–ը։
Պարբերականը նշում է, որ ընդամենը մեկ ամիս առաջ թվում էր, թե երկար սպասված համագործակցությունը վերջապես հնարավոր է, սակայն Սիրիայի եւ Ուկրաինայի հարցում տարաձայնությունները ազդարարում են հարաբերությունների հետագա վատթարացման մասին։
Սիրիայի հարցում համագործակցության փորձը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերջին եւ լավագույն փորձն էր Ռուսաստանի հետ շփում հաստատելու համար։
Պլուտոնի ոչնչացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համակարգող Հերի Սամորը հայտնել էր, որ Սիրիայի հարցում ձախողմանը տված Վլադիմիր Պուտինի պատասխանն ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական նշանակություն ունի։
«Դա քաղաքական ժեստ է, որը հարաբերությունների վատթարացման մի մասն է, հատկապես Սիրիայում հրադադարի համաձայնագրի տապալումից հետո»,– մեջբերում է թերթը Սամորի խոսքը։