Ադրբեջանցի ընդդիմադիր Ֆարաջ Քերիմլին ազատ է արձակվել բանտից
Международные новости«Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Ֆարաջ Քերիմլին ազատ է արձակվել բանտից։ Այս մասին հայտնում է Report–ը՝ վկայակոչելով կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլիին։
Քերիմլին ձերբակալվել էր 2014–ի հուլիսի 23-ին թմրանյութեր պահելու համար։ 2015–ի մայիսի 6-ին նրան 6.5 տարվա ազատազրկման էին դատապարտել։
«Մուսավաթ» կուսակցությունը կարծում է, որ Քերիմլին հալածում են ընդդիմադիր գործունեության եւ Facebook–ում ակտիվության համար։