ԵՄ դեսպանները կքննարկեն Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցը հոկտեմբերի 5-ին
Международные новостиԵվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները կքննարկեն Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցը Բրյուսելում չորեքշաբթի օրը կայանալիք նիստին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԵՄ կառույցներում աղբյուրը:
«ԵՄ դեսպանները չորեքշաբթի օրը կքննարկեն Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հարցերով Եվրախորհրդարանի հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին ձայների մեծամասնությամբ կողմ է արտահայտվել Եվրամիության կողմից Վրաստանին առանց վիզայի ռեժիմ տրամադրելուն՝ Եվրախորհրդարանի ներկայացուցչին ԵՄ խորհրդի հետ բանակցություններ վարելու մանդատ տալով:
Եվրահանձնաժողովը 2015 թվականի դեկտեմբերին հայտնել է, որ Վրաստանը կատարել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ բոլոր պահանջները, սակայն համապատասխան որոշումը մինչ այժմ դեռ չի կայացվել: