Եվրախորհրդարանը վավերացրել է կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը
Международные новостиԵվրախորհրդարանը վավերացրել է կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը՝ փոխանցում է LaCroix-ը։
Դա կլիմայի հարցով առաջին պարտադիր գլոբալ համաձայնագիրն է։
Ավելի վաղ փաստաթուղթը ստորագրել էին ՄԱԿ-ի 175 անդամ պետություններ, ներառյալ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Բրիտանիան, Չինաստանը և Ռուսաստանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրած երկրների ռեկորդային թիվը նոր ուղերձ է միջազգային հանրությանը. եկել է հանուն մարդկության գործելու ժամանակը։
Սեպտեմբերի 30-ին ԵՄ բոլոր 28 երկրների շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարարները որոշում էին ընդունել կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի վավերացման մասին։
Կլիմայափոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 196 կողմերի ներկայացուցիչները 2015-ի դեկտեմբերի 12-ին Փարիզում կնքել էին համաձայնագիր, որը կորոշի մինչև 2020 թվականը կլիմայի փոփոխության կանխմանն ուղղված միջոցառումները։