Հալեպի պետական համալսարանի շրջակայքը հրթիռակոծվել է. կան զոհեր
Международные новостиԶինված ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 4-ի առավոտյան հրթիռակոծել են Մէրիտեան, Սեպիլ, Սուլեյման ալ Հալապի և Հալեպի պետական համալսարանի շրջակայքը: Այս մասին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից:
Հարձակման հետևանքով գրանցվել է 5 զոհ և 32 վիրավոր, որոնց մեծամասնությունը` կանայք, երեխաներ և ուսանողներ: