Նեթանյահուն ծրագրել էր ռմբակոծել Իրանը. Jerusalem Post-ը հրապարակել է Պերեսի սկանդալային հայտարարությունը
Международные новостиԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծրագրել էր ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները, ինչի մասին երկրի հանգուցյալ նախագահ Շիմոն Պերեսը գաղտնիության հիմունքներով ասել էր 2 տարի առաջ The Jerusalem Post-ին տված հարցազրույցում:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, անցած շաբաթ կյանքից հեռացած Պերեսը, պատասխանելով պարբերականի այն ժամանակվա գլխավոր խմբագրի ՝ իր նախագահության մեծագույն նվաճման վերաբերյալ հարցին, ասել է. «Ես թույլ չտվեցի Նեթանյահուին հարձակվել Իրանի վրա»:
Երբ խմբագիրը ցանկացել է ավելի շատ մանրամասներ իմանալ վերասվածի վերաբերյալ, Պերեսը պատասխանել է. «Ես ցանկություն չունեմ խոսել մանրամասներից, բայց կարող եմ վստահեցնել, որ նա պատրաստ էր հարձակման իրականցմանն ու ես նրան կանգնեցրի: Ես նրան ասացի, որ հետևանքներն ուղղակի աղետալի են լինելու»:
Աղբյուրը հավելում է, որ հարցազրույցը տեղի է ունեցել 2014թ. օգոստոսի 24-ին: Երբ խմբագիրը հարցրել է Պերեսին, թե արդյո՞ք ինքը կարող է նյութում հրապարակել նախագահի խոսքերը, վերջինն ասել է, որ միայն իր մահից հետո: