ԵԱՏՄ-ն եւ Չինաստանը բանակցություններ են սկսում տնտեսական համագործակցության շուրջ
Международные новостиԵվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Չինաստանը բանակցություններ են սկսում առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել Է Չինաստանում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Դենիսովը:
«Եվրասիական տնտեսական միության եւ չինացի մեր գործընկերների միջեւ բանակցություններն են սկսվում առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիր կնքելու շուրջ»,-ասել Է Դենիսովը:
Ռուսաստանի դեսպանը նշել Է, որ ավելի վաղ տեղի են ունեցել մի շարք կարեւոր հանդիպումներ, այցեր, պայմանավորվածություններ են ձեռք բերվել այսօրինակ բանակցությունների աշխատանքային մեխանիզմի ստեղծման, փորձագետների կանոնավոր հանդիպումների անցկացման շուրջ:
«Բացի այդ, կողմերն արդեն որոշ մշակումներ են փոխանակել ապագա համաձայնագրի նախագծի պատրաստման վերաբերյալ, այսինքն՝ այդ աշխատանքն ընթանում Է, դա այս տարվա սկզբունքորեն նոր պահն Է»,-հավելել Է Դենիսովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: