Եգիպտոսում սպանվել է «Մուսուլման եղբայրների» պարագլուխներից մեկը
Международные новостиԵգիպտոսում սպանվել է «Մուսուլման եղբայրների» պարագլուխներից մեկը՝ Մուհամմեդ Քամալը, հայտնում է BBC–ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ–ին։
Հայտարարության մեջ ասվում է, որ Քամալը սպանվել է հոկտեմբերի 3-ին իրավապահների հետ հրաձգության արդյունքում։ Հրաձգության ժամանակ սպանվել է նաեւ խմբավորման եւս մեկ անդամ։ Եգիպտոսի ՆԳՆ–ից հայտնել են, որ Քամակը ղեկավարում էր «Մուսուլման եղբայրների» ռազմական թեւը։ Եգիպտոսում նրան հեռակա կարգով դատապարտել էին ցմահ բանտարկության։