ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է С-300 ՀՕՊ համակարգի` Սիրիա ժամանելու մասին
Международные новостиՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Սիրիա է ժամանել ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգի կայանքը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ՊՆ ներկայացուցչի խոսքով` համալիրի խնդիրը Տարտուսի ռազմածովային բազայի և մոտակայքում գտնվող ՌԴ ռազմածովային նավատորմի նավերի անվտանգությունն ապահովելն է օդից ստացվելիք հնարավոր սպառնալիքներից:
Կոնաշենկովը հավելել է, որ անհասկանալի է, թե ինչու է С-300 համակարգի տեղակայումը Սիրիայում իրարանցում առաջացրել Արևմուտքում:
Նման համակարգի` Սիրիայում տեղակայման մասին ավելի վաղ հաղորդել էր ամերիկյան Fox News հեռուստաընկերությունը։