Թուրքիայում 26 զինվորական եւ անվտանգության աշխատակից են ձերբակալվել
Международные новостиԹուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին բացահայտելուն ուղղված հետախուզական գործողությունների շրջանակում նոր ձերբակալություններ են եղել:
Այս մաին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.comլրատվականը:
Երկրի 31 նահանգում զինվորականների եւ ազգային հետախուզության կազմակերպության ծառայակիցների շրջանում իրականացված հետախուզական աշխատանքների արդյունքում 101 անձի նկատմամբ ձերբակալության որոշում է կայացվել, որոնցից 26-ն արդեն ձերբակալվել են:
Ձերբակալություններն իրականացվում են 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպմանը նպաստելու եւ մասնակցություն ունենալու մեղադրանքով: