Գերհարդ Շրյոդերը գլխավորել Է Nord Stream 2 ընկերության տնօրենների խորհուրդը
Международные новостиԳերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը գլխավորել Է Nord Stream 2 ընկերության՝ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նախագծի օպերատորի տնօրենների խորհուրդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին հայտնել Է Tagesspiegel գերմանական հրատարակությունը՝ հղում անելով ընկերության աղբյուրին:
Ինչպես նշում Է հրատարակությունը, ընկերությունում այդ տեղեկատվությունը հաստատել են:
Ավելի վաղ Շրյոդերը գլխավորում Էր Ռուսաստանից Գերմանիա գազի մատակարարման խողովակաշարի առաջին հերթի շինարարության կոնսորցիումը, խողովակաշար, որը ձգվում Է Բալթիկ ծովի հատակով՝ տարանցիկ երկրների շրջանցմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: