Օլանդը կրճատեց Ֆրանսիայի նախկին նախագահներին պահելու ծախսերը
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշում Է ընդունել ապագայում կրճատել պետության հաշվին երկրի նախկին նախագահներին պահելու ծախսերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նրա համապատասխան հրամանագիրը հրապարակվել Է Journal Officiel պաշտոնական տպագիր մարմնում:
Ներկայում Ֆրանսիայի նախկին նախագահներից յուրաքանչյուրին տրամադրվում Է ծառայողական բնակարան, յոթ մարդուց բաղկացած անձնակազմ, որոնց աշխատավարձը վճարվում Է պետական գանձարանից, ավտոմեքենա եւ ապրուստամիջոց տարեկան 65 հազար եվրոյի չափով:
Հրամանագրի համաձայն՝ պետության ղեկավարի պաշտոնից հեռանալուց հինգ տարի անց աշխատակիցների թիվը կկրճատվի հինգ մարդով:
Հրամանագրի գործողությունը վերաբերում Է ոչ միայն Օլանդին եւ Ֆրանսիայի ապագա նախագահներին, այլեւ նրա նախորդներին: Նրանց համար հնգամյա ժամկետը սկսվում Է փաստաթղթի տեքստի հրապարակման պահից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: