ԱՄՆ ղեկավարած կոալիցիան ավիահարված է հասցրել Հալեպի գյուղերից մեկին
Международные новостиԱՄՆ ղեկավարած կոալիցիայի օդանավերը ռմբակոծել են Հալեպից 50 կմ հյուսիս գտնվող Սելսան գյուղը, հայտնում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը։
Հարձակումից զոհվել է 20 մարդ, որոնցից երեքը՝ երեխաներ։ Եվս 40 տեղաբնակ վիրավորվել է, ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է։
Ավերվել կամ վնասվել են մի քանի տասնյակ բնակելի տներ։