ԱՄՆ իշխանությունները հասարակայնության հետ կապերի վրա տարեկան ծախսում են 1,5 մլրդ դոլար
Международные новостиԱՄՆ կառավարությունը տարեկան 1,5 մլրդ դոլար է ծախսում հասարակայնության հետ կապերի, այդ թվում՝ գովազդային պայմանագրերի և մասնագետների աշխատավարձերի վրա: Այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի հաշվիչ գլխավոր վարչության նոր զեկույցում:
«Դաշնային կառավարությունը տարեկան 1,5 մլրդ դոլար է ծախսում հասարակայնության հետ կապերի վրա՝ 1 մլրդ դոլար գովազդային և փիար-պայմանագրերի, ևս 500 մլն դոլար՝ հասարակայնության հետ կապերով զբաղվող 5000 պետական ծառայողների աշխատավարձերի վրա»,- նշվում է Կոնգրեսի բյուջեի հարցերով կոմիտեի հայտով պատրաստված Սենատի զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ վերջին տասնամյակում Վաշինգտոնը գովազդային և փիար-պայմանագրերի վրա ծախսել է տարեկան 800 մլն-ից մինչև 1,3 մլրդ դոլար: