Լավրովը հոկտեմբերի 14-ին Երեւանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Международные новостиՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երեւանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նիստի աշխատանքին կմասնակցի Լավրովը,-ասել Է նա:-Քննարկվելու են հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման, միջազգային ահաբեկչությանը հակազդման հրատապ ասպեկտները, ռազմական համագործակցության զարգացումը եւ մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվելու են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հաստատմանը»:
ՀԱՊԿ-ի կազմի մեջ մտնում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: