Դե Միստուրան անհրաժեշտ է համարել «Ան-Նուսրա»-ի զինյալներին դուրս բերել Հալեպի արեւելյան մասից
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հանդես Է գալիս Սիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան մասից «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալների դուրսբերման եւ միաժամանակ ռազմական գործողության դադարեցման օգտին, որն իրականացնում Է երկրի կառավարությունը:
Համապատասխան դիրքորոշումը նա ներկայացրել Է Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք բանակցություններ չենք վարում «Ան Նուսրա»-ի» հետ»,-հիշեցրել Է ՄԱԿ-ի հանձնակատարը: Դիմելով այդ խմբավորմանը՝ նա ասել Է. «Եթե դուք որոշեք արժանապատվորեն հեռանալ Արեւելյան Հալեպից եւ ուղեւորվել Իդլիբ կամ ուր որ ցանկանաք, ես պատրաստ եմ անձամբ ուղեկցել ձեզ»:
Դե Միստուրան նաեւ հորդորել Է Սիրիայի կառավարությանը՝ «անհապաղ դադարեցնել ռմբակոծումները, եթե «Ան-Նուսրա»-ն հեռանա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: