Լամ․ Տիտղոսներ նվաճելու համար «Բավարիան» պետք է ավելի լավ խաղա
Международные новости«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը կարծում է, որ մյունխենյան թիմի ֆուտբոլիստներին ժամանակ է հարկավոր գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի գաղափարները լիովին հասկանալու համար։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Անչելոտին փոխարինել է Խոսեպ Գվարդիոլային։
-Մարզչական փոփոխությունից հետո ֆուտբոլիստներին ժամանակ է հարկավոր։ Մենք դեռ պետք է հարմարվենք Կարլո Անչելոտիի խաղային փիլիսոփայությանը։ Ինքս հանգիստ եմ, քանի որ գլխավորում ենք Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Ցավոք, Չեմպիոնների լիգայում պարտվեցինք «Ատլետիկոյին», սակայն դա սարսափելի չէ։
Ամեն դեպքում, մեկ բան հստակ է՝ տիտղոսներ նվաճելու համար «Բավարիան» պետք է ավելի լավ խաղա։ Այս մասին մյուս ֆուտբոլիստներն էլ են ասում։ Մենք կարող ենք ավելի լավ հանդես գալ,-Լամի խոսքը մեջբերված է «Sport1»-ից։