Սիրիայում հրադադարի ռեժիմը երբեք չի տարածվի ԻՊ-ի վրա. Սերգեյ Լավրով
Международные новостиՍիրիայում ռազմական գործողությունների դադարի ռեժիմը երբեք չի տարածվի «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վրա:
РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ֆրանսիացի գործընկերոջ` Ժան-Մարկ Էյրոյի հետ բանակցությունների ավարտին:
«Բոլորն էլ լավ գիտեն. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման մեջ գրանցված է, որ հրադադարի ռեժիմը երբեք չի տարածվել և չի տարածվի ԻՊ-ի, «Ջեբհաթ ան-Նուսրայի» և նրանց վրա, ովքեր առնչություն ունեն ահաբեկչական կազմակերպությունների հետ», - ասել է ռուս նախարարը: