Գերմանական Stern հանդեսի կայքը լռության րոպե է հայտարարել Հալեպում զոհերի հիշատակին
Международные новостиԳերմանական Stern հանդեսի կայքը լռության րոպե Է հայտարարել Հալեպում զոհվածների հիշատակին, ամբողջ օրվա ընթացքում հրատարակության Էջում հրապարակվելու են բացառապես լուսանկարներ, որոնք արտացոլում են սիրիական այդ քաղաքում եւ ամբողջ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Հոդվածներ եւ այլ նյութեր չեն հրապարակվելու:
«Մենք ամեն օր անհաջողություն ենք կրում այն դժբախտության գիտակցման առումով, որը տեղի Է ունենում Սիրիայում: Որովհետեւ դա անկարելի Է արտահայտել բառերով»,-ասված Է խմբագրության հայտարարության մեջ: Նրա աշխատակիցները որոշում են ընդունել այսօր «հրաժարվել լրագրողական սովորական ռեֆլեքսներից»: «Ոչ թե ավելի բարձրաձայն, ավելի արագ ու ավելի շատ հաղորդել, այլ լռել»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
«Stern-ը ողջ օրվա ընթացքում լռելու Է: Ոչ մի նորություն, ոչ մի հոդված ու շտապ հաղորդագրություն: Միայն լուսանկարներ՝ Հալեպից ու Սիրիայից: Այսօր կարեւորը ազդանշան տալն Է»,-ընդգծվում Է կայքի խմբագրության հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: