Մոսուլը ԴԱԻՇ-ից ուժերի 120 000-անոց խումբ կազատագրի. ԶԼՄ-ներ
Международные новостиՄոտ 120 000 մարդ կներգրավվի ԴԱԻՇ-ից իրաքյան Մոսուլի ազատագրման գործողությանը: Քաղաքը հետո կբաժանվի, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով երկրի կառավարությունում աղբյուրին, ավելի վաղ հայտնել են, որ Մոսուլի ազատագրման գործողությունը կարող է սկսվել հոկտեմբերի 20-ից հետո, Անկարան մտադիր է մասնակցել գործողությանը Իրաքի հյուսիսում պատրաստված քրդական Փեշմերգա միավորումների 5 000 մարտիկների հետ փոխգործակցությամբ:
Milliyet-ի տեղեկությամբ՝ հարձակողական ուժերի առաջին էշելոնում կլինեն իրաքյան բանակի զինծառայողներ սուննիներից և ոչկառավարական միավորումներից: Շիա զինվորականները կլինեն ուժեղացման ստորաբաժանումների կազմում, նրանց առաջադրված կլինի Մոսուլ մտնել: