Պակիստանում ուղեւորատար գնացքում պայթյուն է որոտացել
Международные новостиՊակիստանի Բելուջիստան նահանգում ուղեւորատար գնացքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 3 մարդ է զոհվել, 10 վիրավոր կա: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով AP-ն:
Պայթուցիկ սարքը գործի է դրվել Կվետտայից Ռավանփիդի ուղեւորվող գնացքում: Տուժածներին մոտակա հիվանդանոցներ են տեղափոխել: Ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է:
Առայժմ որեւէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը դատապարտել է հարձակումը եւ կարգադրել որոնել կազմակերպիչներին: