Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ ներդնելու մասին Կիեւի հայտարարությունը
Международные новостиՈւկրաինայի կողմից Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ներդրմանը Մոսկվան կարձագանքի՝ հաշվի առնելով սեփական շահերը: Ըստ Lenta-ի՝ այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Եթե շարքային քաղաքացիների շահերն այդչափ ոտնահարող որոշում ընդունվի, եւ եթե վիզային ռեժիմ սահմանվի, ապա, իհարկե, կդիտարկվի ստեղծված իրավիճակը, եւ ռուսական կողմն այնպիսի որոշումներ կընդունի, որոնք անհրաժեշտ կհամարի»,- հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ առայժմ չի նշի, թե հատկապես ինչ որոշումներ կընդունվեն: