Հայիթիում «Մեթյու» փոթորիկի զոհերի թիվը հասել է 842-ի. Ֆրանսուա Օլանդը խոստացել է օգնել տուժածներին
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարեկցություն է հայտնել «Մեթյու» կործանարար փոթորիկի պատճառով տուժած Հայիթիի ժողովրդին և խոստացել է միջոցառումներ ձեռնարկել անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Ելիսեյան պալատը:
Ինչպես ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ, Օլանդը կոչ է արել մոբիլիզացնել բոլոր առկա ռեսուրսները` առաջիկայում եվրոպացի գործընկերների և միջազգային հանրության հետ միասին Հայիթիին օգնություն տրամադրելու համար:
Նշվում է, որ ֆրանսիական ռազմաօդային ուժերն արդեն հետախուզական աշխատանքներ են իրականացրել փոթորիկի վնասը գնահատելու համար:
«Մեթյու» փոթորիկը ամենահզորն է դարձել Ատլանտիկայում 2007-ից ի վեր: Ներկա պահին փոթորիկը մոտենում է ԱՄՆ-ի հարավարևելյան ափերին: Ֆլորիդա նահանգում, ինչպես նաև Ջորջիա, Հարավային և Հյուսիսային Կարոլինա նահանգների ափամերձ շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:
Հաղորդվում է, որ փոթորիկի հետևանքով զոհերի թիվը Հայիթիում հասել է 842-ի: Փոթորիկի արագությունը կազմում է մոտ 210 կմ/ժամ: Այն գնահատվում է 4-րդ աստիճանի հզորության: