Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում վետո է դրել Սիրիայի մասին Ֆրանսիայի բանաձեւին
Международные новостиՌուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում արգելափակել է Ֆրանսիայի ներկայացրած՝ Սիրիայի Հալեպ քաղաքում հրդադարի ռեժիմի սահմանման բանաձեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաստաթուղթը ստացել է 11 ձայն կողմ, 2 ձայն դեմ, ՄԱԿ ԱԽ եւս 2 մշտական անդամ օգտվել են վետոյի իրավունքից:
«Բանաձեւի նախգիծը չի ընդունվել, քանի որ դեմ է քվեարկել ՄԱԿ ԱԽ մշտական անդամ»,- ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Բանաձեւը նախատեսում էր Հալեպում հրադադար սահմանել եւ ոչ թռիչքային գոտի ստեղծել: