Ռուսաստանը վերականգնել է Թուրքիայի հետ բանակցությունները գազի գնի նվազեցման վերաբերյալ
Международные новостиՌուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան վերականգնել են բանակցությունները գազի գնի նվազեցման վերաբերյալ:
«Նովակը նշել է, որ 2017թ. ռուսական «Գազպրոմ էքսպորտ» և թուրքական BOTAS ընկերությունները կարող են մինչև թուրքական ընկերության կողմից դատարան հայցը ներկայացնելը լուծել տարաձայնությունները: Սակայն նա ավելացրել է, որ ռուսական ընկերությունը գազ է վաճառում ոչ միայն BOTAS-ին, այլև թուրքական մասնավոր մատակարարներին, ինչը բավականին բարդացնում է գների կարգավորման հարցը: