Brexit-ը կարող է առաջացնել եվրոգոտու փլուզում, համարում են J.P. Morgan-ի և Morgan Stanley-ի ղեկավարները. ԶԼՄ-ներ
Международные новостиԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է հանգեցնել եվրոգոտու փլուզման, համարում են ամերիկյան J.P. Morgan Chase և Morgan Stanley բանկերի ղեկավարներ Ջեյմի Դայմոնը և Ջեյմս Գորմանը: Այդ մասին հայտնում է The Financial Times-ը:
«Brexit-ը հինգ անգամ մեծացրել է այն բանի հավանականությունը, որ եվրոգոտին չի գոյատևի մոտակա 10 տարիներին»,- մեջբերում է պարբերականը Դայմոնի արած հայտարարությունը ՎաշինգտոնիՄիջազգային ֆինանսների ինստիտուտում ամենամյա հանդիպման ժամանակ:
Գորմանն իր հերթին այդ հանդիպմանը նշել է, որ Brexit-ի խնդիրը Եվրամիության գոյատևման խնդիրն է: Նրա խոսքով` Բրիտանիայի հանրաքվեն կունենա «ավելի լայն երկարաժամկետ հետևանքներ»:
«Brexit-ը դա տագնապի ազդանշան է, որը նշանակում է, որ ԵՄ-ն պետք է փոխվի, սակայն յուրաքանչյուրը զբաղված է իր խնդիրներով, և դա բարդացնում է ամեն ինչ»,- նշել է Իտալիայի ֆինանսների նախկին նախարար և J.P. Morgan Chase-ի եվրոպական մասնաճյուղի ղեկավար Վիտորիո Գրիլին: