Եթովպիայում 6 ամսով արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Международные новостиԵթովպիայի իշխանությունները հայտարարել են արտակարգ իրավիճակ սահմանելու մասին, հայտնում է «Ալ Ջազիրա»-ն: Ինչպես հայտարարել է երկրի վարչապետ Հայլեմարիամ Դեզալեգնը, նման որոշում է ընդունվել, քանի որ ստեղծված իրադրությունը սպառնում է ժողովրդին: Վերջին ամիսներին Եթովպիայում հակակառավարական ցույցեր են անցկացվում, հատկապոս Օրոմիայի շրջանում: Արտակարգ իրավիճակը 6 ամիս կտեւի: Ավելի վաղ Եթովպիայի պետական հեռուստառադիոընկերությունը հայտարարել էր, որ որոշումն ընդունվում է ագրեսիվ տարրերի դեմ պայքարելու նպատակով, որոնք ընդդեմ երկրի խաղաղության եւ անվտանգության միավորվել են արտասահմանյան ուժերի հետ: Մի քանի աիս առաջ երկրում արգելափակվել էր համացանցը՝ ցուցարարների շփմանը խոչընդոտելու համար: Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Օրոմիայի շրջանում ոստիկանության կողմից ցուցարարներին ցրելիս զոհվել էր մի քանի տասնյակ մարդ: