Հռոմի պապը՝ միգրանտներին օգնելու մասին. Ժամանակին Կույս Մարիամն էլ է փախստական եղել
Международные новостиՀռոմի պապը հավատացյալներին կոչ է արել միգրանտներին օգնության ձեռք պարզել:
«Այն հալածյալը, որը մեր կողքին լքված է ապրում, հնարավոր է՝ կարող է մեզ սովորեցնել գնալ այն ճանապարհով, որը Տերն է ցանկանում»,- հայտարարել է հովվապետը: Այս մասին հայտնում է Il Giornale թերթը:
«Ժամանակին եւ՛ օրհնված Կույս Մարիամը, եւ՛ նրա ամուսինը՝ Հովսեփը փախստական են եղել, քանի որ հարկադրված էին հեռանալ Եգիպտոս: Բայց նրանց հավատն օգնեց հաղաթահարել դժվարությունները:
Տերը մարդ դառնալու համար Իրեն մայր ընտրեց նազարեթցի հասարակ աղջկան, որն ամենեւին էլ պալատում չէր ապրում, ոչ էլ հարստության մեջ, եւ որը ոչ մի արտասովոր բան չէր իրականացրել:
Այժմ մենք կարող ենք ընտրություն կատարել. հակվա՞ծ ենք Տիրոջ պարգեւն ընդունելու, թե՞ նախընտրում ենք փակվել նյութական եւ մտավոր ամրոցում»,- հավելել է պապը: