Գերմանիայում ենթադրյալ ահաբեկիչ է ձերբակալվել
Международные новостиՀեմնիցում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Լայպցիգում ձերբակալվել է 22-ամյա սիրիացի Ջաբեր ալ-Բաքրը: Այս մասին Twitter-ում գրել է Սաքսոնիայի ոստիկանությունը՝ չհրապարակելով գործողության մանրամասները:
DW-ի փոխանցմամբ՝ ալ-Բաքրին ակտիվորեն որոնում էին Գերմանիայի ամբողջ տարածքում, կայարաններում եւ օդանավակայաններում անվտանգության միջոցառումները խստացվել էին:
Ջաբեր ալ-Բաքրը, որը, ենթադրաբար, կապեր ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, հետախուզման մեջ էր հոկտեմբերի 8-ից՝ Հեմնիցում բնակարաններից մեկում հզոր պայթուցիկ սարքի հայտաբերումից հետո: Քրեական ոստիկանության տվյալներով՝ նա Գերմանիա է ժամանել մի քանի ամիս առաջ եւ փախստականի կարգավիճակ ստացել:
Հոկտեմբերի 9-ին Հեմնիցում բնակարանի գրոհի ժամանակ ձերբակալվել էր նաեւ նրա ենթադրյալ համախոհը: