Վլադիմիր Պուտինը Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի եւ Վենեսուելայի նախագահների հետ
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի եւ Վենեսուելայի նախագահների հետ։
«Պրայմ»–ի փոխանցմամբ՝ քննարկվելու են միջազգային եւ տարածաշրջանային օրակարգում ռուս–թուրքական հարաբերությունների արդիական հարցերը։ Պլանավորվում է ստորագրել երկկողմ փաստաթղթեր։ Բացի այդ, ֆորումի շրջանակներում Պուտինը հանդիպումներ կունենա միջոցառման մասնակից այլ նախագահների հետ։ Ակնկալվում է, որ Պուտինն ու Էրդողանը Ստամբուլում կքննարկեն նաեւ Սիրիայի հարցը։
«Պլանավորվում է նաեւ նախագահի հանդիպումը միջազգային կոնգրեսի մեկ այլ մասնակցի՝ նախագահ Մադուրոյի հետ։ Եվ, իհարկե, բանակցություններ կընթանան նախագահ Էրդողանի հետ»,– լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։