Թրամփը ժողովրդականությամբ գերազանցում է Քլինթոնին, չնայած նոր սկանդալին
Международные новостиՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը, չնայած կանանց վերաբերյալ իր գռեհիկ արտահայտությունների հետ կապված նոր սկանդալին, նախընտրական արշավում ժողովրդականության ցուցանիշով 2 տոկոսային կետով գերազանցում Է դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Los Angeles Times թերթի եւ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտական ծառայության կողմից անցկացված համազգային հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 9-ին:
Սոցիոլոգիական ուսումնասիրության տվյալների համաձայն՝ Թրամփին աջակցում Է հարցվածների 45,5 տոկոսը, Քլինթոնին՝ 43,3 տոկոսը:
Մինչդեռ YouGov-ի հարցման տվյալները վկայում են, որ հոկտեմբերի 9-ին Սենթ Լուիսում ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների միջեւ կայացած բանավեճում Քլինթոնին հաղթող Է համարում հարցվածների 47 տոկոսը, Թրամփին՝ 42 տոկոսը: Հարցումն անցկացվել Է բանավեճը դիտած 812 գրանցված ընտրողների շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: