Ոստիկանությունը ձերբակալել է Անկարայի ահաբեկչության վայր եկած ցուցարարներին
Международные новостиԱնկարայի երկաթգծի կայարանում ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել նախորդ տարվա ահաբեկչության զոհերի հիշատակը հարգելու եկած ցուցարարների շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ոստիկանությունը Անկարայի երկաթգծի կայարանի տարածք է ներս թողել միայն ահաբեկչության զոհերի ընատնիքների, պատգամավորների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հավաքված մյուս մարդիկ փորձել են ընդդիմալան ոստիկանությանը, ինչին ի պատասխան ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենա է կիրառել: Կան մեծ թվով ձերբակալվածներ:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ 2015 թվականի հոկտեմբերի 10-ին թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն էր տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 102-ի, վիրավորվել` 391 մարդ: Պայթյուններն իրականացրել էին երկու մահապարտ ահաբեկիչ, ովքեր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ էին: