Քուրդ զինյալները սպանել են Էրդողանի կուսակցին
Международные новостиԹուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները Դիարբեքիրում զինված հարձակում են իրականացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Դիջլեի ղեկավարի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Կուսակցության Դիջլեի գրասենյակից դուրս գալիս քուրդ զինյալները սկսել են կրակել Դերյան Աքթերթի վրա, ով տեղում մահացել է:
Դիարբեքիրում սկսվել են գործողություններ սպանության մեջ կասկածվող քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով: