Իմաստ չեմ տեսնում ընտրությունների 2-րդ փուլին «Միացյալ ազգային շարժման» մասնակցության հարցում. Սաակաշվիլի
Международные новостиՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իմաստ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների մասնակցության մեջ, գրում է «Грузия Online»-ը:
«Այդ իրավիճակում խոսել այն մասին, որ երկրորդ փուլին ինչ-որ բան կփոխվի, մինչ այնտեղ կան գլխավոր գործոնները, անիմաստ է: Երկրորդ փուլից առաջ («Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա) Իվանիշվիլին ասել է, որ իր թեկնածուները կհաղթեն բոլոր շրջաններում: Իհարկե, այսօրվա ընտրական համակարգի պայմաններում այդպես էլ կլինի: Այդ պատճառով ես իմաստ չեմ տեսնում»,- նշել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ յուրաքանչյուր թեկնածու ինքն է որոշում՝ մասնակցե՞լ երկրորդ փուլին, թե՞ ոչ, և «լեգիտիմացնե՞լ դրանով ընտրությունները, որոնք անց են կացվել կոպիտ խախտումներով»:
«Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, այժմ ժամանակը չէ վայր դնելու ձեռքերը: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ առաջիկա շրջանը շատ բարդ է լինելու»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:
Երեկ հաղորդվել էր, որ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Թբիլիսիի 22 մեծամասնական ընտրատարածքներից 18-ումընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի: Երկրորդ փուլ կանցկացվի բոլոր այն շրջաններում, որտեղ ոչ մի թեկնածու չի կարողացել հաղթահարել 50 տոկոսի շեմը: