Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 316 հազար միգրանտներ ու փախստականներ
Международные новостиՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 316 հազար միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) մամուլի քարտուղար Ջոել Միլմանը:
«ՄՄԿ-ի տվյալներով՝ այս տարի եվրոպական ափեր Է հասել 316 հազար 331 մարդ: Դրա հետ մեկտեղ Միջերկրական ծովը հատելու փորձ կատարելիս զոհվել կամ անհետ կորել Է 3611 մարդ:
Միլմանն ընդգծել Է, որ 2016 թվականի մարտի 10-ին Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի իրագործման սկսվելուց ի վեր միգրանտների ու փախստականների թվաքանակը Հունաստանում եւ արեւմտյան Բալկանների երկրներում ավելացել Է 56 տոկոսով: Ընդսմին Հունաստան նոր ժամանածների թիվն ավելացել Է 40 տոկոսով. այն դեպքում, երբ Բուլղարիայում աճը կազմել Է 717 տոկոս՝ 863-ից մինչեւ 7070 մարդ՝ մարտի 10-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: