Սիրիական Դարաայում առնվազն հինգ երեխա է զոհվել դպրոցի գնդակոծման հետեւանքով
Международные новостиԱռնվազն հինգ երեխա Է զոհվել, եւս 15-ը՝ տուժել Սիրիայի Դարաա քաղաքում զինյալների կողմից դպրոցի գնդակոծման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հայտնել Է SANA գործակալությունը:
Վերջինիս տվյալներով՝ զինյալները հրթիռ են արձակել դպրոցի վրա:
Առայժմ ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: