Հարավային Կորեան հատուկ զորքեր Է պատրաստում ԿԺԴՀ-ի հետ պատերազմի դեպքում. Ռյոնհապ
Международные новостиՀարավային Կորեան հատուկ զորքեր Է ստեղծում, որոնք նախատեսված են «ճգնաժամի», այսինքն կորեական երկու պետությունների միջեւ ռազմական գործողությունների դեպքում ԿԺԴՀ-ի զինված ուժերի հրամանատարական կետերի եւ նրա ղեկավարության ոչնչացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , հոկտեմբերի 12-ին Սեուլից հայտնել Է Ռյոնհապ լրատվական գործակալությունը:
Նրա տվյալներով՝ հատուկ զորքերի խնդիրը լինելու Է ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի եւ նրա շրջապատի «վերացումը» Կորեական թերակղզում պատերազմի սկսվելու դեպքում:
«Բանակը ցանկանում Է ունենալ հատուկ զորամաս, որը կկարողանա թափանցել թշնամու տարածք, կատարել առաքելությունն ու հետ վերադառնալ»,-գործակալությունը մեջբերում Է ցամաքային զորքերի շտաբի հրամանատար Չան Չոն Գյուի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: